«Զարթոնքն» իր ուժը բավարար է համարում խորհրդարան անցնելու համար

ԱԱրևիկ Աբելյան

Ժողովրդին դիմելով արթնության ու սթափության կոչով՝ այսօր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից սկսեցին իրենց քարոզարշավը: Կուսակցության անդամները քայլեցին փողոցներով ու բուկլետներ բաժանեցին քաղաքացիներին:

Կարինե Նալչաջյան (Աժ պատգամավորի թեկնածու, «Զարթոնք») - Սա ես համարում եմ առողջացման գործընթաց, որովհետև վերջին տարիներին ապազգայինը հաղթել է: Հաղթել է ապազգայինը պետական քաղաքականության մակարդակով: Անտարբերության, թմբիրի մեջ հայտնված ժողովրդին մենք կարողանանք հիշեցնել իրենց հայ լինելը, հիշեցնենք, որ մենք ունենք մի հատ շատ ուժեղ ազգային առանցք, և մենք չենք հանդուրժելու այն, ինչի մեջ հայտնվել ենք:

Գործող իշխանությունը ձախողել են գրեթե բոլոր ոլորտներում՝ հայտարարեց կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը, միևնույն ժամանակ նշեց՝ իշխանությունը չի կարողացել լուծել Հայաստանի համար առաջնային անվտանգության խնդիրները:

Արա Զոհրաբյան (Աժ պատգամավորի թեկնածու, «Զարթոնք») - Այսօրվա իշխանությունը չի կարողանում պետության ամենակարևոր գործառույթն իրականացնել, որն է՝ պաշտպանել իր երկիրը, երբ որ ադրբեջանցիները մուտք գործեցին մեր ինքնիշխան տարածք, մեր պետությունը ուղղակի պարտավոր էր դիմել ինքնապաշտպանության:

Զոհրաբյանը հիշեցնում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՀԱՊԿ և Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը: Ասում է՝ իշխանության գլխավոր սխալը ինքնապաշտպանության չդիմելն էր, ապա նաև՝ ավելացնում՝ ՀԱՊԿ-ին պետք է դիմեին 4-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ոչ թե ներխուժման վտանգ, այլ հենց ներխուժում:

Արա Զոհրաբյան - Սա ուղղակի խոսում է մի բանի մասին, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը նա ի վիճակի չէ Հայաստանի շահերը ներկայացնել: Նա կաշկանդված է Ալիևի քաղաքականությամբ և փաստ է, որ Ալիևի համար ամենանախընտրելի թեկնածուն նա է:

Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ էլ շեշտեց՝ թիրախավորվել է այն ամենը ինչն ազգային է, մեր 4 հիմնասյուները՝ ընտանիքը, եկեղեցին, բանակն ու պետականությունը կանգնած են փլուզման եզրին: Վահագն Չախալյանի խոսքով՝ տնտեսությունը գնալով անկում է ապրում. հետընթաց ունենք բոլոր ոլորտներում:

Վահագն Չախալյան (Աժ պատգամավորի թեկնածու, «Զարթոնք») - Այսօրվա եղած համակարգերը՝ կապ չունի՝ առողջապահության ոլորտ կլինի, բանկային ոլորտ կլինի, կրթական ոլորտ կլինի, այսպիսի տպավորություն է իմ մեջ, որ նրանք ոչ թե ժողովրդի շահերից են աշխատում, այլ մեր ժողովրդի դեմ են աշխատում: Ամեն ինչ արված է, որ մեր ժողովրդի վիճակը դժվարանա:

Կուսակցության անդամները հիշեցնում են նաև իրենց մերժողական քաղաքականությունը Ընտանեկան բռնության մասին օրինագծի, Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաների ընդունման գործընթացների վերաբերյալ: Առաջին անգամ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունում համոզված են՝ ժողովուրդը ազգային արժեքների պաշտպանությանը լծված գործիչներին կվստահի. իրենց քաղաքական ուժի շանսերը բավարար են համարում Աժ անցնելու համար:

Հեղինակ՝ Տաթև Հակոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում