Օրը՝ 60 վայրկյանում | 15.06.2021

ՎՎարդուհի Բալյան

Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, իսկ ծիրանագույնը՝ մեր արարչական տաղանդը և աշխատասիրությունը. այսօր Հայոց Եռագույնի տոնն է:

Ընտրակաշառք առաջարկելու և տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի:

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ դիտարկում ենք որպես սպառնալիք. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը:

Ջո Բայդենի մասնակցությամբ Բրյուսելում մեկնարկել է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը:

Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները ժնևյան նախատեսված հանդիպմանը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի թեման:

Հայոց լեզու և գրականություն առարկայից այսօր քննություն է հանձնել 3751 դիմորդ:

Օրվա կորոնաթիվը 82 է, առողջացել է 227, մահացել 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում