«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը խոստանում է հաղթանակի դեպքում տալ բոլոր խնդիրների պատասխանը

ԼԼիլիթ Հարությունյան

Եթե իշխանության գան, 24 ժամ անց հասարակությունը կիմանա իրեն հուզող բոլոր խնդիրների պատասխանները, վստահեցնում է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը։

Տիգրան Ուրիխանյան («Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Ունի Հայաստանը, ունի երկկողմանի համաձայնագիր, հարցի պատասխանողը իշխանությունն է:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը խոստանում է պատժիչ գործողություններ իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թշնամական ուժերի դեմ։ Այդ գործողությանը նպատակ ունեն ներգրավել նաև Գորիսի ռուսական ռազմակայանը։

Տիգրան Ուրիխանյան - Քաղաքացիները պիտի ունենան հնարավորություն:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակում սահմանադրագետներ են, իրավաբաններ, ընդգրկել են տարբեր գիտությունների թեկնածուների, դոկտոր, պրոֆեսորների, մարզիկների ու վաստակավոր արտիստների:

Տիգրան Ուրիխանյան - Ընտրված են մարդիկ, ովքեր ունեն բարի համբավ հասարակության մեջ, ունեն օպերատիվ մտածողություն: 

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ընտրապայքարում կմասնակցի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր թիմի հետ:

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ երկրում անհրաժեշտ է վերացնել երկրորդային ծախսերը ու բոլոր ոլորտներում ճիշտ կառավարման համակարգ մտցնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում