Մայիս 24-ը 60 երկվայրկեանի մէջ

ՄՄարիա Գաբրիելյան

Զինծառայողներու ապահովագրութեան հիմնադրամը 260 փոխհատուցում եւս կատարած է, հատուցումներու ընդհանուր թիւը 3294 է:

Հայ-ռուսական յարաբերությունները ժամանակի փորձութիւն անցած են: Ռուսական պարբերականին հետ հարցազրոյցին՝ ըսած է Ռուսաստանի Արտաքին  գործոց նախարարը:

Մայիս 24-ին Ատրպէյճանի մէջ «Գեանջայի գործով» ձերբակալուածներուն հարազատները բողոքի շարժում կատարած են նախագահի աշխատակազմի շէնքին դիմաց:

Իրանի Արտաքին գործոց նախարար Մոհամմատ Ճաուատ Զարիֆ Մայիս 25-ին կը մեկնի Ատրպէյճան եւ Հայաստան՝ յայտնեց Իրանի նախարարութեան խօսնակը:

COVID-19-ի դէմ պատուաստումներու մեկնարկէն ի վեր՝ Մայիս 23-ի դրութեամբ` կատարուած է 26.562 պատուաստում. կը տեղեկացնէ ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնը:

Հաստատուած է Քովիտի 34 նոր դէպք, առողջացած է 318, մահացած՝  2 անձ։

Հեղինակ՝ Անի ԶԷյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում