Մայիսի 7-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ:

Գերիների նկատմամբ վերաբերմունքի և սպանությունների առնչությամբ հստակ իրավական պահանջ ենք ներկայացրել. հայտնել է գլխավոր դատախազը:

Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014 թվականին անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց. հայտարարել է Աննա Նաղդալյանը:

Վահրամ Դումանյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների մասին նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:

Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ:

Ազգային ժողովի 50-ից ավելի պատգամավորներ ու աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Առողջացել է 1034, մահացել՝ 17 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում