Օրը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Ազատազրկումը կդիտարկվի որպես ծայրահեղ միջոց. ընդունվեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը:

Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ հաշմանդամության կարգերի փոխարեն. խորհրդարանն ընդունեց նախագիծը:

Ազգային ժողովի փակ նիստում քննարկվել է Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրել է վերջին երկու տարում բանակում իրականացված համալրումները:

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է: Նա «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. հայտնել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 493 նոր դեպք: Առողջացել է 452, մահացել՝ 13 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում