ՎՎահե Կոստանդյան

«Հայրենիք» կուսակցությունը դաշինք կկազմի ՀՀԿ-ի հետ

«Հայրենիք» կուսակցությունը դաշինք կկազմի ՀՀԿ-ի հետ

«Հայրենիք» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Հանրապետական կուսակցության հետ դաշինքով։

Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտարարել է գործընթացի մեկնարկի մասին: Թե ովքեր են գլխավորելու դաշինքի ընտրական ցուցակը՝ դեռ չեն հրապարակում, քննարկումների փուլում է:

Սոս Հակոբյանը պարզաբանել է նաև, թե ինչպես է հիմա «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը դաշինք կազմում հանրապետականների հետ, երբ ժամանակին ինքն է նրանց անվանել կոռումպացված։

«Մեզ համար տարբերություն չի լինելու՝ «Հայրենիք» կլինի, ՀՀԿ կլինի, այլ կուսակցություն կլինի: Երբ որ մենք կլինենք իշխանական ազդեցություն, իշխանության մեջ լինենք, թե՛ բարոյական առումով են պահանջները շատ ավելի լինելու իշխանության մեջ գտնվող անձանցից, թե՛ իրավական պահանջները խստորեն պահպանվելու են»,- ասել է Հակոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում