Ապրիլի 12-ը՝ 60 վայրկյանում

ԼԼիլիթ Սեդրակյան

Եվրոպայի առաջնությունում երրորդ տեղը՝ մեծ մեդալներով և հինգերորդը՝ բոլոր մեդալների հաշվարկով։ Հայ ծանրորդներն այսօր վերադարձան հայրենիք:

Ադրբեջանցիները կրակել են գյուղաշխատանքներ կատարող Սարուշենի երկու բնակչի ուղղությամբ՝ հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում հայտնաբերվել ու ոչնչացվել են 558604 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

60 տարի առաջ այս օրը իրականացվեց մարդու առաջին թռիչքը տիեզերք: Միջազգային տիեզերակայանից շնորհավորանքներ՝ ռուսաստանցի տիեզերագնացներից:

Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից, իսկ «Աստրազենեկայով» պատվաստվելու համար կսահմանվի տարիքային շեմ՝ հայտնել է առողջապահության նախարարը:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել 510 նոր դեպք: Ունենք 873 առողջացած և 18 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում