Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԼՀԿ նախագծին

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:   

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակիցներ, ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն նրանք ունեն պատերազմի մասնակցության, կռվի փորձ, առողջ են, բայց օրենսդրությունն արգելում է, որ նրանք ներգրավվեն պայմանագրային զինծառայության մեջ: ԼՀԿ-ն, որպես սահմանային տարիք, առաջարկում էր 63-ը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում