Անցկացվել է «Ֆորմուլա Գորիս» թվային կոնֆերանսը

ՆՆունե Ալեքսանյան

«Ֆորմուլա Գորիս» թվային կոնֆերանսի նպատակը Սյունիքի մարզի և Արցախի բնակիչներին թվային մարքեթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից գիտելիքներով զինելն է:

Կազմակերպիչ Թի Սի Էֆ ընկերության հիմնադիրն ընդգծում է, որ նպատակ ունեն ցույց տալ, թե ինչպես կարելի է ձեռք բերել բիզնես գիտելիքներ և հիմնել համաշխարհային ընկերություններ:

Ֆրանսիական համալսարանի ուսանող Սուրենը հատուկ եկել է Գորիս՝ մասնակցելու թվային կոնֆերանսի, նա նշում է, որ սա իր համար ապագան ճիշտ պլանավորելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների հիմնադիրներ և ղեկավարներ իրենց ձեռքբերումների մասին պատմեցին կոնֆերանսի մասնակիցներին: Նրանք ներկայացրին, թե ինչպես կարելի է թվային աշխարհում սկսել բիզնես և մեծացնել սեփական եկամուտները:

Կոնֆերանսին ներկայացվեցին հաջողության պատմություններ:

«Թի Սի Էֆ Արմենիա» ընկերության հիմնադիրը խոստանում է, որ այսպիսի միջոցառումները կլինեն շարունակական:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում