Հեռավորությունը՝ մետրով, օնլայն խնդիրները՝ հեքսոմետրով. գործարկվել է նոր հարթակ

Կայքը հասանելի՞ է, արա՞գ է գործում, ինչպե՞ս է այն տեսնում այցելուն, հե՞շտ են գտնում, կոդերը տեխնիկապես առո՞ղջ են, և, իհարկե, անվտա՞նգ է: Վեց հարցին՝ մեկ պատասխան. եթե հեռավորությունը չափում ենք մետրով, օնլայն խնդիրները՝ հեքսոմետրով են:

Այսպես 3000 տվյալ հեքսոմետրը սկանավորում է, գտնում սխալները, որոնք խանգարում են աշխատանքին: Եվ եթե չունեք մեծ տեխնոթիմ, որը զբաղվի կայքի անվտանգությամբ, ծրագրավորողներին կփոխարինի հեքսոմետրը:

Հայկական ուղեղով ու արհեստական բանականությամբ աշխատող համակարգը նույնիսկ մի քանի անգամ է գրավել տեխնոկրատների համաշխարհային հարթակը՝ փրոդուքդ հանթը:

Ստեփան Ասլանյան (Hexact ընկերության համահիմնադիր) - Հեքսոմետրը փրոդուքթ հանթում 3 անգամ ստացել է մրցանակ:

Հեքսոմետրից բացի ստեղծել են նաև հեքսովոչ՝ օնլայն գնումների մոնիթորինգի համար: Անընդհատ կհիշեցնի, թե ձեր գնումը ե՛րբ հասանելի կլինի: Ընկերության հաջողությունը նաև նոր աշխատատեղերն են, կընտրեն լավագույններին:

Թվային անխափան կյանքի գործիքներից օգտվելու համար հայկական միտքն են նախընտրում Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում: Իսկ թե վեցաթև ինչ նոր հաջողություն են գրանցելու՝ դեռ միայն անունն է հայտնի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում