«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայության տարիքային շեմը

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, որ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակիցներ, ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն նրանք ունեն պատերազմի մասնակցության, կռվի փորձ, առողջ են, բայց օրենսդրությունն արգելում է, որ նրանք ներգրավվեն պայմանագրային զինծառայության մեջ: 

Մարուքյանը նշեց, որ նախագիծը ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվել է, ու թեև Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի ու Կառավարության առաջարկները քննարկվեն և ընդունվեն: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները:

«Օրինակ՝ ասվել է, որ մեր առաջարկած 63 տարեկան շեմն ավելի բարձր է: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած տարիքային շեմ, որը բարձր է 45-ից. օրինակ՝ դարձնել 55 կամ 58, բայց տալ հնարավորություն այն մարդկանց, որ պատերազմի մասնակից են և սահմանամերձ գյուղերում կարող են ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ և աշխատավարձ ստանալ, պաշտպանել իրենց համայնքը»,- ասաց Մարուքյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում