Պաշտպանության փոխնախարարը հերքում է լուրը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող ԶՈՒ հենակետերից մեկը

ՆՆունե Ալեքսանյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածված աղմկահարույց տեղեկությունն այն մասին, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող ԶՈՒ հենակետերից մեկը: Ըստ փոխնախարարի՝ ռազմական ոստիկանությունն այժմ տարածված տեղեկության ուսումնասիրություն է իրականացնում:

Անվտանգային իմաստով այս պահին երկրում որևէ խնդիր չկա, և Զինված ուժերի Գլխավոր շտաբը շարունակում է լուծել իր առջև դրված խնդիրները՝ վստահեցնում է Արման Սարգսյանը:

Անդրադառնալով մարտի 16-20-ը նախատեսված զինված ուժերի զորավարժություններին՝ փոխնախախարը նշում է, որ խուճապի և մեր բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու որևէ առիթ չկա, զորվարժությունները ծառայելու են բանակի պաշտպանունակության բարձրացման նպատակին:

Նոր պատերազմ սկսելու հավանականության մասին հարցին ի պատասխան Արման Սարգսյանը փաստում է՝ մեր 30-ամյա պատմությունը հուշում է, որ պատերազմին պետք է պատրաստ լինել ամեն վայրկյան, բայց այս պահին հստակ արձանագրում չի կարող անել:

Իսկ ՊՆ-ն, ըստ փոխնախարարի, այս պահին լուծում է իր առջև դրված տարատեսակ խնդիրները՝ սկսած զինծառայողների սոցիալական հարցերից մինչև սահմանային իրավիճակի վերահսկողություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում