Այս փուլում Սյունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծին որևէ խնդիր չունենք. Ավինյան

ՆՆարե Ոսկանյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե քաղաքացիների անվտանգության հետ կապված ի՞նչ երաշխիքներ կարող են տալ՝ Սյունիքից մինչև Տավուշ, ասաց՝ շատ է քննարկվել հայ և ադրբեջանական սահմանապահ զորքերի տեղակայման, անվտանգային այն հարցերը, որոնք առաջացել են փոփոխությունների հետ կապված:

«Այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը, և մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող ավտոմեքենաների և առհասարակ տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել: Սահմանապահ զորքերի տեղակայումը, կարելի է ասել, որոշ չափով ավարտվել է: Մենք անցնելու ենք հաջորդ փուլում արդեն բովանդակային բանակցությունների՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: Այդ առումով նույնպես Կառավարությունը շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ նախնական քննարկումներ է իրականացրել, և մեր դիրքորոշումները հստակեցվել են: Կարծում եմ՝ վերջանական լուծումներ ունենալու պարագայում, որը բավականին երկարատև պրոցես է լինելու, անվտանգային միջավայրը ևս մեկ անգամ կվերագնահատվի»,- ասաց փոխվարչապետը:

Նա ընդգծեց, որ այս փուլում ուզում է վստահեցնել, որ Սյունիքում և առհասարաակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված մենք որևէ խնդիր չունենք, որևէ միջադեպ չենք ունեցել և հուսով է՝ ապագայում չենք ունենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում