ՆՆարե Ոսկանյան

Սյունիքի սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահներ կտեղակայվեն. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Սյունիքի սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահներ կտեղակայվեն. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ: 1lurer.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին:

«Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չէր կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատմանը: Ընդամենը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր ռուս գործընկերների հետ պայմանավորվել է, որ Սյունիքի սահմանների որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղակայվեն նաև ռուս սահմանապահներ»,- մանրամասներ են հայտնել Պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում