ՌՌոզա Խաչատրյան

ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները. պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները. պետքարտուղարության ներկայացուցիչ

Շարունակվում են միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների այցելությունները Արցախ: Նրանք տեղում ականատես են լինում Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների իրագործած պատերազմի հանցագործություններին, հանդիպում ղեկավարության, բնակիչների հետ, իրականացնում փաստահավաք աշխատանք:

Արցախի մայրաքաղաքի տեղեկատվական կենտրոնում անցկացվող ճեպազրույցին մասնակցել են Եգիպտոսի «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆին, Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության ներկայացուցիչ Բիրգիր Թորարինսոնը, Համաշխարհային քրեական արդարադատության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորզե Թանը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցությունից Էլիզաբեթ Մեյը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Բոբ Սարոյան:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորզե Թանը, որը ասուլիսին էր միացել հեռավար եղանակով, նշեց, որ Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է ենթակառուցվածքների ավերումով և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի առջև, որը ներառում է քաղաքացիական անձանց պաշտպանությունը:

«Վայրագություններն ու սպանությունները պետք է դադարեցվեն Արցախում: Կոչ եմ անում, որ հարցը ստանա ոչ ռազմական լուծում: ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները»,- նշեց պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հիշեցնելով Թրամփի ուղղորդումը մարդասիրական բնույթի հրադադարի հաստատման համար:

Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել երկու կողմերին հրադադար հաստատել դիվանագիտական ճանապարհով և այդ ամենը իրականացնել Հելսինկիի պայմանավորվածության շրջանակներում՝ հարգելով տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքները:

«Խիստ մտահոգված ենք քաղաքացիների շրջանում զոհերի աճող թվով և քաղաքացիական ենթակառուցվածքների և անձանց թիրախավորմամբ: Ուզում եմ շատ հստակ դիմել տարածաշրջանի երկրների ղեկավարներին: Բոլոր ներգրավված կողմերը, ներառյալ երկրների առաջնորդներն ու ռազմական ղեկավարները, պատասխանատվություն են կրում և պետք է ամեն ջանք ներդնեն, որ ոճրագործություններ տեղի չունենան»,- նշեց Մորզե Թանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում