Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում. ԱԳՆ խոսնակ

ԱԱրման Գալոյան

«Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել»,- տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ: Նա անդրադարձավ Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը:

«Այն հստակ է, արտահայտվել է ոչ թե մեկ կամ մի քանի երկրի վերաբերյալ, այլ՝ սկզբունքային դիրքորոշում է. չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել ամբողջ այս մեկ ամսվա ընթացքում»,- ասաց Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց Իսրայելում ՀՀ դեսպանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում