«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Լռելով՝ աջակցում եք ահաբեկչությանը. աշխարհի տարբեր երկրներում հայերի բողոքի ցույցերը շարունակվում են

ՎՎահե Դավթյան

Անձրևը չէր դադարում, չէր էլ խանգարում: Կանաչ մայրցամաքում հայությունը օրը սկսեց խոշոր քաղաքների գլխավոր պողոտաներից՝ քայլերթով դեպի կենտրոնական հրապարակներ:

Մի քանի ժամ հրապարակներում, հետո՝ Սիդնեյում, Մելբուռնում, մի մասը ոտքով, մի մասն էլ՝ ավտոերթով՝ անփոփոխ պահանջով՝ ճանաչել Արցախի անկախությունը, միաժամանակ քննադատելով թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի հարցում Ավստրալիայի լռությունը:

Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան (Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդ) - Արցախի ժողովուրդը կռվում է իր անկախության համար, նրանք պայքարում են ու հավատում, որ հաղթելու և կասեցնելու են ագրեսոր Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Մենք կոչ ենք անում Ավստրալիայի կառավարությանը խոսել արդարության և խաղաղության տեսանկյունից: Մենք աղոթում ենք հայ զինվորի համար:

Սիդնեյում հայությունը կառավարությանը կոչ է արել՝ նավթային դոլարների դիմաց չլռել, մարդկանց ապրելու իրավունքն անգին է: Հայկական խորհրդի անդամները պահանջել են՝ հրապարակային դատապարտել ագրեսիան: Երիտասարդները խոստացել են՝ կդիմեն ծայրահեղ քայլերի, եթե լռեն, լռությամբ նպաստեն նոր ցեղասպանության:

Քայլերթի ընթացքում մեր հայրենակիցները բոլորին տեղեկացրել են՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հանցագործություն, որի մասին աշխարհը լռում է:

Արևմտյան կիսագնդի հյուսիսում՝ Կանադայում մի քանի օր է՝ տարբեր քաղաքներում հայերը անցնում են քայլերթով՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Բոլոր քաղաքներից հիմա էլ հավաքվել են մայրաքաղաք Օտտավայում:

Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի՝ հայերը դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու դեմ: Հիմնական ելույթները եղել են Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:

Բաբկեն արքեպիսկոպոս Չարյան (Կանադայի Հայոց թեմի առաջնորդ) - Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում:

Կանադահայերը խորհրդարանի շենքի մոտ տեղեկացրին՝ չեն լռելու, ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև աշխարհը հասկանա՝ լռություն՝ նշանակում է աջակցություն ահաբեկչությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում