«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Ռուսաստանի կողմից հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար բոլոր իրավական հիմքերն առկա են. Մարուքյան

ՆՆարե Ոսկանյան

Այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարը գտնվում է Մոսկվայում, և տեղեկություն ստացանք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարը նույնպես ուղևորվել է Մոսկվա: Իմ ակնկալիքն այն է, որ հոկտեմբերի 10-ի՝ ՌԴ միջորդությամբ ու հովանավորությամբ ձեռք բերված հրադադարի և նաև հետո Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ նորից հայտարարված հումանիտար զինադադարի վերաբերյալ համաձայնությունը կկայանա: Ուրիշ ակնկալիք այդ հանդիպումից չունեմ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ՌԴ-ն այստեղ ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու այդ պամանավորվածության իրականացումը: Բոլոր իրավական հիմքերը կան՝ ուժ կիրառելու: Խոսքը հակատեռորիստական որևէ գործողություն անելու հետ է կապված: Տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ, և այս առումով բոլոր իրավական հիմքերը Ռուսաստանի կողմից վերջին 20 օրում ձևավորված են, որ նման գործողություն իրականացվի: Հետևաբար, կարծում եմ, նաև այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանի կարծիքով՝ քանի դեռ հումանիտար հրադադար չկա, Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա: Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրյուսել աշխատանքային այցին՝ պատգամավորը կարևորեց այն՝ ընդգծելով, որ գուցե ավելի շուտ էր պետք կազմակերպել այցը՝ միջազգային հանրության գնահատականներն ավելի թիրախային, օբյեկտիվ դարձնելու համատեքստում:

«Օրինակ, տեսեք, ԵՄ հայտարարությունը Գյանջային հարվածելու մասին էր, բայց մինչ այդ Ստեփանակերտը և այլ խաղաղ քաղաքներ ռմբակոծվում էին միջազգային հումանիտար իրավունքի, պատերազմի բոլոր կանոնների խախատումներով՝  կասետային ռումբերով: Ես այդ օրերին էլ Ստեփանակերտում եմ եղել. այդ ամենը լուսաբանել ենք, նկարել ենք, ուղարկել դեսպաններին, և ոչ մի հայտարարություն այդ մասով չի եղել: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունն այստեղ բան ունի անելու. մեր պրոակտիվ աշխատանքն է պետք»,- ասաց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում