«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Բանկերը կարող են ներել մարտերում զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը՝ առանց հարկային հետևանքի

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները  կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու՝ ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց  և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Փոխնախարարն ընդգծեց, որ խոսքը առաջին կարգի ազգակցական փոխկապակցված անձանց մասին է՝ համատեղությամբ ապրող ծնողներ, ամուսին, համատեղությամբ ապրող զավակներ:

Պողոսյանն ընդգծեց, որ վարկային պարտավորություններ ասելով՝ նկատի ունեն ոչ միայն տույժերը և տուգանքները, այլև վարկի մայր գումարը, որովհետև այդտեղ բոլորովին այլ տրամաբանություն է գործում: 

«Հաշվի առնելով այն, որ, ի տարբերություն տույժերի և տուգանքների, վարկերի մայր գումարների ներումը կարող է ֆիզիկական անձի մոտ առաջացնել հարկային հետևանք, այսինքն՝ եկամտի հաշվեգրում, որից հարկի հաշվարկման պահման և բյուջե փոխանցման պարտավորությունը, օրենսգրքի համաձայն, դրված է բանկերի և վարկային կազմակեպությունների վրա, ու որպեսզի այս շղթան նորից չծանրաբեռնվի որևէ հարկով, առաջարկվում է նաև այդ վարկի ներվող գումարները ֆիզիկական անձանց համար դիտարկել որպես նվազեցվող եկամուտներ: Ըստ այդմ՝ հարկային գործակալը ստիպված չի լինի ներվող գումարի համար հաշվարկել և բյուջե վճարել եկամտային հարկ: Նույն տրամաբանությամբ, լուծում է առաջարկվում նաև նոտարների ու անհատ ձեռնարկատերերի համար»,- ասաց փոխնախարարը: 

Պողոսյանը նաև ընդգծեց՝ նախագծով հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում