ԱԱրման Գալոյան

ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը

ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» մասին օրենքի նախագիծը: Կողմ էր քվեարկել 83 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որը ևս ստացավ 83 կողմ ձայն:

Հիշեցնենք՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հարկերից ազատել պետությանը նվիրաբերելու նպատակով ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված որոշ ապրանքներ:

Իսկ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով առաջարկվում է, որ բանկերն առանց հարկային հետևանքների, կարող են ներել մարտական գործողությունների հետևանքով զոհվածների և հաշմանդամ դարձածների հարկային ու վարկային պարտավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում