Նամակում նկարագրվում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մանրամասները, ինչպես նաև Թուրքիայի ցուցաբերած գործուն աջակցությունն Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը։
Նամակի հեղինակները նշել են, որ Դանիան, մասնավորապես, պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը՝
- նպաստի միջազգային համագործակցությանը, որը կօգնի մշտական հրադադար հաստատել և կարգավորել հակամարտությունը.
- դատապարտի Ադրբեջանի ագրեսիան և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածությունը.
- հավաստիանա, որ տեղի քաղաքացիական բնակչության ներկայացուցիչները ևս կմասնակցեն խաղաղության բանակցություններին.
- պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ.
- սառեցնի որոշ անհատներին ուղղված ֆինանսական միջոցների, ֆոնդերի և տնտեսական աղբյուրների տրամադրումը.
- որոշ անձանց համար սահմանի Դանիա մուտք գործելու արգելքներ։










