ՇՇողիկ Գալստյան

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձևը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձևը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձև: Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի խոսքով՝ համայնքային խորհուրդը նաև կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Խորհրդի ընթացքում որոշվել է նաև հատկացնել 5000 եվրո դրամական օգնություն պատերազմի հետևանքով տարհանված բնակչության համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաքունցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում