ՆՆարե Ոսկանյան

Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև

Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև։
 
«Սույն բանաձևով Ամինդեոյի քաղաքային խորհուրդն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված հարձակման մեջ:
 
Ադրբեջանի զինված ուժերը դիմել են Լեռնային Ղարաբաղի / Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ներառյալ Ստեփանակերտ քաղաքի դպրոցները: Այդ լայնամասշտաբ հարձակումն իրականացվում են հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով և ուղղաթիռներով: Հարձակման հետևանքով կան զոհեր խաղաղ բնակչության շարքերում: Խոսքը իրավիճակի չափազանց մտահոգիչ էսկալացիայի մասին է, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, ներառյալ ԵՄ-ն։ Այս անգամ ադրբեջանական բանակի հարձակումները հատում են սահմանային գծերն ու այժմ թիրախավորում են քաղաքներն ու գյուղերը, դպրոցներն ու խաղաղ բնակչությանը:
 
Հունաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարևոր է երկու տեսանկյունից: Առաջինը վերաբերում է բուն պատերազմին մի տարածքում, որն արդեն տասնամյակներ սպասում է խաղաղ ճանապարհով ճգնաժամի վերջնական լուծմանը:
 
Երկրորդ տեսանկյունը Թուրքիայի ներգրավումն է, նրա իմպերիալիստական ​​և հեգեմոն տերություն դառնալու ջանքերը: Այն ժամանակ, երբ շարունակաբար խոսվում է հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցման նախաձեռնությունների մասին, Թուրքիան նախընտրում է ակտիվ ռազմական գործողություններ:
 
Ցեղասպանության համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու փոխարեն Թուրքիան կրկնում է հայերի դեմ իրագործած իր հանցավոր գործողությունները:
 
Միջազգային հանրությունը, բացի խաղաղության կոչերից, պետք է գործնական քայլեր ձեռնարկի ապաէսկալացիայի, երկխոսության վերսկսման և Թուրքիային մեկուսացնելու ուղղությամբ:
 
Ամինդեոյի քաղաքային խորհուրդը. դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, դատապարտում է հայերի նկատմամբ Թուրքիայի մարդասպան վարքագիծը, կողմ է մշտական ​​լուծմանը, որը հարգում է երկրների տարածքային ինքնիշխանությունն ու տարածաշրջանի ժողովուրդների ազգային ինքնությունը, Լեռնային Ղարաբաղի անկախության և Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման արդար պայքարում կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարությունում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում