ՎՎարդան Հովսեփյան

Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը. իտալացի պատգամավոր

Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը. իտալացի պատգամավոր

ՀՀ ԱԳՆ-ն Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Իտալիայի պատգամավորների պալատում «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինիի  խոսքը:

 

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը՝ հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման:
 
Հարկավոր է հստակ դիրքորոշում և անհապաղ քայլեր ձեռնարկել Կովկասի տարածաշրջանում խաղաղության շուտափույթ վերականգնման համար: Պետք է վերջ տալ ապակայունացնող վարքին և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- ասել է Իտալիայի պատգամավորների պալատի խմբակցության ղեկավարը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում