Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ, սակայն լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա

ԿԿարմեն Ղուկասյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությանը:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վերջին 26 տարում աշխարհն այդպես էլ չհասկացավ, թե գոնե ընդհանուր գծերով ի՞նչ տեսք կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի առումով: «Պատրա՞ստ եք զիջումների գնալ հանուն խաղաղության» հարցին վարչապետը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք փոխզիջման: Եվ մեզ համար փոխզիջման մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան»:

«Պատրա՞ստ եք ինքներդ գալ Մոսկվա, որպեսզի հանդիպեք Ձեր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ» հարցին Փաշինյանը պատասխանել է. «Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետին: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել:

Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ՝ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական Սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում