30-ից ավելի հոգևորական առաջնագծում է

ՆՆունե Ալեքսանյան

Հրայր սարկավագ Լալայանը ծանր վիրավորումից 2 օր անց միայն համաձայնել է տեղափոխվել է «Իզմիրլյան» կենտրոն, այն էլ՝ Վեհափառ հայրապետի միջամտությամբ:

Առաջին բանակային կորպուսի ավագ գնդերեցը սեպտեմբերի 27-ից իր զինվորների հետ առաջնագծում էր: Ասում է՝ սահմանը միայն կրակելով չես պահի՝ զինվորին օրհնելուց հետո քո օրհնությանը տեր պիտի լինես: 

Սարկավագը վիրավորվել է առաջնագծի ամենաթեժ կետերից մեկում. տեսնելով, որ շտաբի պետը վիրավոր է, շտապել է օգնության. նրան փրկել չի հաջողվել, ինքն էլ խիստ վտանգավոր, բազմաբեկոր վնասվածքներ է ստացել ծնկահոդի, թիկունքի և ծնոտի շրջանում:

Վիրահատությունը ձգվել է գրեթե 6 ժամ: Վիրաբույժ Արմեն Չարչյանը փաստում է՝ հրաշքով է փրկվել: 

Հրայր սարկավագը մեկն է այն 3 տասնյակ հոգևորականներից, որոնք այսօր առաջնագծում Խաչով ու աղոթքով խրամատներում են զինվորի կողքին:
 
Հրայր սարկավագի ծանր վիրավորումներից բացի, հոգևոր հայրերին շատ մտահոգում էր նաև նրա ձեռքի վնասվածքը, Արմեն Չարչյանին շատ են խնդրել պահպանել ձեռքի լիարժեքությունը և ստացել են պատասխան կատակը:
 
Իր ճանապարհը Հրայր սարկավագն ընտրել է վաղ դպրոցական տարիքից, 13 տարեկանում մեկնել է Երուսաղեմ, սովորել Ժառանգավորաց վարժարանում և հենց այնտեղ էլ հասկացել է՝ քո տունն ու հայրենիքը պաշտպանելը պատիվ ու առաքելություն է:

Հիմա սարկավարգը սկսել է ժամանակի հետհաշվարկը, թե երբ կվերադառնա դիրքեր: Ասում է ՝ ողջ թե մեռած, հաղթելու ենք, որովհետև հաղթանակի այլընտրանքը միայն հաղթանակն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում