Սեպտեմբերի 22-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. վարչապետը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով:

Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու՝ Ադրբեջանի սպառնալիքը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ գլխավոր համաժողովին հայտարարել է նախարար Պապիկյանը:

Առաջին ալիքի «Լուրերը» առաջատար լրատվական ծրագրերի եռյակում է. հրապարակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վարկանիշային աղյուսակը:

Կստեղծվի սոցիալական ծառայությունների տրամադրման գրասենյակ: Խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց նախագիծը:

Արմեն Փամբուխչյանը որպես ԱԺ պատգամավոր ելույթ ունեցավ վերջին անգամ: Նա կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի վարակման 115 նոր դեպք, առողջացել՝ 39 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում