Սեպտեմբերի 18-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Երվանդ Խունդկարյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:

Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ. վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած ավելի քան 10 մլն եվրո վարկային միջոցներով կարդիականացվի Մեղրու սահմանային անցակետը:

Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցները. վարչապետը տեսանյութ է հրապարակել:

Հայաստանում կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ոլորտը. խորհրդարանն աշնանային առաջին քառօրյա նստաշրջանի ավարտին առաջին ընթերցմամբ ընդունեց այդ և մի շարք այլ օրինագծեր:

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործի նախաքննությունը:

Արցախի Պաշտպանության բանակում մեկնարկել են ուսումնավարժական հերթական հավաք-պարապմունքները:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, առողջացել է 138 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում