Սեպտեմբերի 8-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Երևանը նոր փոխքաղաքապետ ունի: Սերգեյ Ներսեսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: 

Հայտարարվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:

Շրջածախ առևտուրը չի արգելվի, բայց պետք է իրականացվի բացառապես ձեռքից: Նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարից:

Ավագանին այսօր կողմ է քվեարկել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման որոշմանը:

Դպրոցների անձնակազմը, նախքան դասերի մեկնարկը, կորոնավիրուսի թեստ կհանձնի:

Հայաստանում ներդրվելու է հայտարարատու անձանց ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է 108 նոր դեպք, առողջացել է 471 քաղաքացի

Արցախի պարետի որոշմամբ վերացվում է պարտադիր ՊՇՌ թեստի պահանջը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում