Յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ կտրամադրվի մարզիկներին, մարզիչներին ու նրանց բժիշկներին

ԼԼիլիթ Գասպարյան

Օլիմպիական խաղերին ընդառա` մեկ տարի, Կառավարությունը սպորտային նպաստ կտրամադրի Օլիմպիական խաղերում, նաև օլիմպիական մարզաձևերում ընդգրկված և Հայաստանը ներկայացնող մարզիկներին, հավաքականների մարզիչներին և բժիշկներին։ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 232,000 միլիոն դրամ:

Հայտնի է, որ նախկինում այս վարձատրությունը մարզաշխարհի ներկայացուցիչները ստանում էին այլ աղբյուրներից, իսկ վերջին ամիսներին չեն ստացել:

Արայիկ Հարությունյան (ԿԳՄՍ նախարար) - Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին:

Ծրագիրը նախատեսում են կիրառել մեկ տարի, կհաշվարկեն օգոստոսի 1-ից, կշարունակեն մինչև օլիմպիական խաղերի ավարտը: Արտակարգ դրության պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե այս ֆինանսավորումը կարո՞ղ է շարունակական լինել, նախարարը պատասխանեց.

Արայիկ Հարությունյան (ԿԳՄՍ նախարար) - Նախկինում ֆինանսավորումը այլ աղբյուրներից է արվել, այնուհետև դադարեցվել է: Առաջիկայում Օլիմպիական խաղեր են, և պետությունը այս հանձնառությունը ստանձնում է: Հաջորդ տարի մենք այս հարցը կքննարկենք ֆինանսավորման այլ հնարավորություններ:

Կառավարությունն Արայիկ Հարությունյանի առաջարկն ընդունեց միաձայն:

Հեղինակ՝ Շուշանիկ Հակոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում