Օգոստոս 26-ը 60 երկվայրկեանի մէջ

ԼԼիլիթ Գասպարյան

Փլուզուած 12 բնակարան և մէկ զոհ. առաւօտեան պայթում պատահեցաւ Ռայնիսի փողոցին մէջ։

Ատրպէճանի մէջ մոլորուած հայ զինծառայողին առաջադրուած մեղադրանքներն անհեթեթութիւն են. Շուշան Ստեփանեանը պատասխանեց Ատրպէյճանի յայտարարութիւններուն:

20-էն աւելի աշակերտներ ունեցող դասարանները կը բաժնուին՝ դպրոց յաճախելով հերթականութեամբ: Այդ  մասին հայտնեց կրթութեան փոխնախարարը:

«Հայփոստ»-ը մտադիր է դուստր կազմակերպութիւն հիմնել Չինաստանի մէջ. նախարար Յակոբ Արշակեանն այսօր ասուլիս հրաւիրեց:

Արցախի նախագահի առաջարկով ԼՂՀ Գերագոյն խորհուրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանին յետմահու կը շնորհուի Արցախի հերոսի կոչում:

Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն ատրպէյճանցի գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքին հայտարարեց, որ Արցախի հիմնախնդիրի կարգաւորման ԵԱՀԿ Մինսկի խումբի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է:

Օրուան քորոնայի թիւերը 131 է, ապաքինուած է 251 քաղաքացի: 

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում