Օգոստոսի 24-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետի հետ. քննարկվել են արտաքին քաղաքականության ու երկրում բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր:

Պաշտոնական թվերն ապացուցում են, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ են եղել. վարչապետը հրապարակել է աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ տվյալները:

ՀՀ զինված ուժերի այս տարվա պատրաստության պլանի համաձայն՝ վաղ առավոտյան մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Կարդիականացվեն Հայաստանի «Սու-25» ռազմական օդանավերը: Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել։

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, առողջացել է 58 քաղաքացի:

COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ կառավարությունը Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 1 մլն 436 հազար դոլար:

Գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություն է եղել, Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում