Օգոստոս 19-ը 60 երկվայրկեանի մէջ

ԼԼիլիթ Գասպարյան

Այսօր 2016 թուականի Ապրիլեան պատերազմի հերոս նահատակներէն  Ադամ Սահակեանի և Գէորգ Վարդանեանի ծննդեան օրն է:

Պատերազմէն խուսափելու միայն մէկ ճանապարհ կար՝ երթալ միակողմանի զիջումներու:

2.5 տարուան լռութենէն  ետք Սերժ Սարգսեանը ասուլիս  տուաւ լրագրողներուն՝  պատասխանելով Ապրիլեան քառորեայի  մասին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հայրապետական այցով մեկնած է Մոսկվա. հանդիպումներ կ՛ունենայ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի բարերարներուն հետ:

Քրէական ենթամշակոյթի դէմ  պայքարի օրէնքը կը գործէ. Արդարադատութեան նախարարը յայտնեց, որ արդէն կան կալանաւորուածներ։

Օրուան քորոնայի թիւը. Հաստատուած  է թագաժահրի  հիւանդութեան 210 նոր դէպք, առողջացած է 244 քաղաքացի։

Մեր խնդիրը գիւղական համայնքներուն մէջ միջավայրը ժամանակակից դարձնելն է:

Վարչապետի գրասենեակին մէջ կայացած խորհրդակցութեան ընթացքին քննարկուած է փորձնական ծրագիրներու իրականացումը:

Բելառուսի ընդդիմութիւնը պատրաստակամ է նախագահ Լուկաշենքոյի հետ բանակցություններու սեղանի շուրջ նստելու: 

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում