ՄՄարիամ Մխիթարյան

Տիխանովսկայան կոչ է արել Եվրախորհրդին՝ չճանաչել Բելառուսի ընտրության արդյունքները

Տիխանովսկայան կոչ է արել Եվրախորհրդին՝ չճանաչել Բելառուսի ընտրության արդյունքները

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հիմնական ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել Եվրախորհրդին՝ չճանաչել քվեարկության պաշտոնական արդյունքները, ըստ որի՝ պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը, իսկ նա՝ ընդամենը 10 տոկոս, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

«Ես ձեզ կոչ եմ անում չճանաչել այս կեղծված ընտրությունները: Լուկաշենկոն կորցրել է ամբողջ օրինականությունը մեր ժողովրդի և աշխարհի աչքում»,- ասել է Տիխանովսկայան Եվրախորհրդին ուղղված տեսաուղերձում:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրությունները ո՛չ արդար էին, ոչ էլ թափանցիկ, դրանց արդյունքները կեղծված էին:

Նման դիրքորոշում է հայտնել նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, որը կոչ է արել Եվրամիությանը՝ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների նկատմամբ: Այդ հարցն այսօր ԵՄ ղեկավարները քննարկելու են առցանց հրավիրված արտահերթ նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում