ԱԱրման Գալոյան

Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ. Աննա Հակոբյան

Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ. Աննա Հակոբյան

«Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական թե հոգեբանական։

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամը աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան բոլոր երեխաներին և երիտասարդներին։ Հիմնադրամն իր վրա է վերցրել պացիենտների բուժման ամբողջ ծախսը։

Մենք հոգում ենք բուժման, դեղորայքների, վիրահատական միջամտությունների, լաբորատոր հետազոտությունների ծախսն ամբողջությամբ։ Հիմնադրամը նաև տրամադրում է օրական 4-անգամյա սնունդ և հոգեբանական աջակցություն։

Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։ Կատարե՛ք ձեր նվիրատվությունները»,- գրել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում