ՄՄարիամ Մխիթարյան

«Հեզբոլլահ» կազմակերպության անդամը մեղադրվում է Հարիրիի սպանության համար

«Հեզբոլլահ» կազմակերպության անդամը մեղադրվում է Հարիրիի սպանության համար

Կայացել է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճիռը. հայտնում է Euronews-ը: Երկար տարիների հետաքննությունից հետո,  ՄԱԿ-ի աջակցությամբ, Նիդեռլանդներում ստեղծված Լիբանանի հատուկ տրիբունալը մեղավոր է ճանաչել շիա «Հեզբոլլահ» կազմակերպության անդամ Սալիմ Ջամիլ Այաշին:

2005 թվականին ամբողջ Մերձավոր Արևելքը ցնցած հարձակման ևս երեք կասկածյալներն արդարացվել են: Ռաֆիկ Հարիրիի դեմ կազմակերպված ահաբեկչության ժամանակ մահացել էր ևս 21 քաղաքացի, 226-ը վիրավորվել էր: Հատուկ տրիբունալը չի ​​կարողացել հաստատել ռումբը պայթեցրած մահապարտի ինքնությունը և չի էլ կարողացել ապացուցել Սիրիայի և «Հեզբոլլահի» մասնակցությունը սպանություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում