ԱԱրման Գալոյան

Վաղարշակ Հարությունյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Վաղարշակ Հարությունյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարել է 1999 թվականի հունիսից մինչև 2000 թվականի մայիս: Ռոբերտ Քոչարյանը 2002թ. հուլիսի 22-ի հրամանագիր էր ստորագրել նրան զրկելով գեներալ-լեյտենանտի կոչումից: Սակայն նախորդ տարվա օգոստոսին Քոչարյանի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչվեց. 2019թ. օգոստոսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդության համաձայն հրամանագիր էր ստորագրել՝ Վաղարշակ Հարությունյանի զինվորական կոչումը վերականգնելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում