Օգոստոսի 18-ը՝ 60 վայրկյանում

Արամուսում ու Գեղաշենում առաջին մանկապարտեզներն են կառուցվում. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում  էր:

ԱԱԾ-ն բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման դեպքեր:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, առողջացել է 327 քաղաքացի:

Շուրջ 11.000 հիվանդի սպասարկում. «Նորք»-ի ինֆեկցիոնում ամփոփել են վերջին 6 ամիսների աշխատանքը, իսկ Արտաշատի բուժկենտրոնը վերադառնում է  բնականոն աշխատանքին:

Վրաստանը կրկին երկարաձգել է կանոնավոր չվերթների արգելքի ժամկետը. Այն սահմանվել է մինչև սեպտեմբերի 30-ը:

Սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում կվերսկսվի ուսումնական գործընթացը:

Նախարար Արայիկ Հարությունյանը աշակերտներին և ուսանողներին հորդորել է հնարավորության դեպքում ինքնամեկուսանալ մինչև  ուս տարվա մեկնարկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում