ԱԱրման Գալոյան

Վերջին ամիսներին ավելացել է արտերկրից մասնավոր փոխանցումների թիվը

Վերջին ամիսներին ավելացել է արտերկրից մասնավոր փոխանցումների թիվը

Այս տարվա առաջին կիսամյակում արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել 715 մլն 590 հազար դոլար՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԲ հաշվետվությունից: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մասնավոր փոխանցումները կազմել են 866 մլն 586 հազար դոլար:

Թեև կիսամյակային կտրվածքով մասնավոր փոխանցումները նվազել են, սակայն վերջին ամիսներին որոշակի աճ է նկատվել. ապրիլին փոխանցվել է 90 մլն 600 հազար դոլար, մայիսին՝ 102 մլն 16 հազար դոլար, հունիսին այդ ցուցանիշն ավելացել է՝ 169 մլն 411 հազար դոլար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում