ԼԼիլիթ Գասպարյան

Քաղաքացիները կարող են միջազգային փոստային փոխադրումներով դեղ ներկրել առանց թույլատրող փաստաթղթի. ՊԵԿ

Քաղաքացիները կարող են միջազգային փոստային փոխադրումներով դեղ ներկրել առանց թույլատրող փաստաթղթի. ՊԵԿ

Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ  1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։

Նախքան որոշման ընդունումը դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ ներմուծել միայն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս` մինչև 10 անվանում դեղ, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով:

Միաժամանակ ՊԵԿ-ը զգուշացնում է, որ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ՀՀ տեղափոխվող դեղերի նկատմամբ հսկողություն իրականացնելու և հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով մաքսային մարմիններն իրականացնելու են ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալների հաշվառում։

Անհրաժեշտ է իմանալ, որ ֆիզիկական անձանց կողմից կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները գերազանցելու պարագայում դեղերը կարող են տեղափոխվել միայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության առկայության դեպքում՝ նույն որոշմամբ հաստատված կարգի 49-52-րդ կետերով սահմանված ընթացակարգով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված հավաստագրի հիման վրա:

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է նոր հնարավորությունից օգտվելիս զերծ մնալ չարաշահումներից, մասնավորապես` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր տեղափոխելուց։ Հնարավորության դեպքում նախքան ներկրումը համոզվել, որ դեղերը չեն պարունակում վերոնշյալ նյութերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում