Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի հանդիպում է ունեցել Մինսկի տրակտորի գործարանի աշխատակիցների հետ և ասել, որ չի հեռանա նախագահի պաշտոնից ճնշումների ներքո ու պատրաստ է իր լիազորությունները փոխանցել միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո:
Երկու տարբերակը Լուկաշենկոն մերժել է, քանի որ նրա գնահատմամբ, դրանք նման էին արդեն գործող Սահմանադրությանը և այժմ աշխատում են երրորդ տարբերակի վրա:
Ի դեպ, Մինսկի տրակտորի գործարանի բանվորները սուլոցներով են դիմավորել Լուկաշենկոյին, ընդհատել նրա ելույթն ու պահանջել, որ հեռանա:
Լուկաշենկոն փորձել է պաշտպանել իր վիճելի հաղթանակը՝ գործարանի աշխատողներին ասելով. «Մենք արդեն անցկացրել ենք ընտրություն, և նորը հնարավոր կլինի միայն ինձ սպանելու դեպքում»:










