ՆՆարե Ոսկանյան

ԼՀԿ-ն դեռ չի որոշել՝ ում առաջադրի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ԼՀԿ-ն դեռ չի որոշել՝ ում առաջադրի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հայտարարեց առողջական խնդիրների պատճառով պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

1lurer.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե Թանդիլյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվելուց հետո ում են առաջադրելու հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Քանի որ ընդդիմության խմբակցության ներկայացուցիչ է հանձնաժողովի նախագահը՝ կրկին ընդդիմության խմբակցության ներկայացուցիչ պետք է լինի, բայց մենք դեռևս կոնկրետ թեկնածու չունենք»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ մասին կտեղեկացնեն խմբակցության նիստ գումարելուց հետո:

Հիշեցնենք, որ արդեն հայտնի է՝ Մանե Թանդիլյանի լիազորությունները դադարեցնելուց հետո պատգամավորական մանդատը կփոխանցվի Ստեփան Ստեփանյանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում