ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել

Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել

Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ գրում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն օրենքի՝ վարչապետը, նրա տեղակալները, նախարարները և պետական ​​կոմիտեների նախագահները «կիրականացնեն իրենց լիազորությունները, մինչև նախագահը կձևավորի նախարարների խորհրդի նոր կազմը:

Օգոստոսի 15-ին Մինսկում կայացած նիստի ժամանակ Լուկաշենկոն նշել էր, որ նոր կառավարությունը հիմնականում ձևավորված է:

Միաժամանակ, բելառուսական ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքը, և վերջին օրերին բողոքի ակցիան ուղեկցվում է գործադուլներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում