ՄՄարիամ Մխիթարյան

Կողմնակիցների թվով Թրամփը մոտենում է իր հիմնական մրցակցին՝ Բայդենին

Կողմնակիցների թվով Թրամփը մոտենում է իր հիմնական մրցակցին՝ Բայդենին

Ամերիկյան CNN հեռուստաալիքի պատվիրած սոցիոլոգիական հարցման արդյունքից պարզվել է, որ ավելացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների թիվը՝ մոտենալով դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի ցուցանիշին:

Ըստ սոցիոլոգների՝ ընտրապայքարում առաջատարը դարձյալ Բայդենն է, որը վերջերս հայտարարեց, թե ընտրվելու դեպքում սենատոր Կամալա Հարիսին կառաջադրի փոխնախագահի պաշտոնում: Հարցվածների 50 տոկոսը պատրաստ է քվեարկել դեմոկրատ թեկնածուի օգտին: Թրամփը և գործող փոխնախագահ Մայքլ Փենսը ստացել են հավանական ընտրողների ձայների 46 տոկոսը:

Ավելի վաղ FiveThirtyEight կայքի փորձագետները կանխատեսել էին, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում դեմոկրատ թեկնածուն կհաղթի 72 տոկոս հավանականությամբ, մինչդեռ Սպիտակ տան ներկա ղեկավարը կստանա ձայների 28 տոկոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում