ԱԱրման Գալոյան

Քննարկվել է Արցախում պաղպաղակի արտադրամաս ստեղծելու հնարավորությունը

Քննարկվել է Արցախում պաղպաղակի արտադրամաս ստեղծելու հնարավորությունը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում «Փինկ Բերրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Լևոն Սաֆարյանի հետ:

«Փինկ Բերրի» ՍՊԸ-ն զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ և շուկայում է 2018 թվականից: Իր արատադրանքով պաղպաղակի արտադրամասը բավականին մեծ պահանջարկ ունի բնակչության կողմից:

Մենք քննարկել ենք նմանատիպ արտադրամասի առկայությունը նաև Արցախում, և լիահույս եմ, որ արդեն 2021 թվականին կունենանք նման արտադրամաս մեր երկրում՝ զարգացնելով ինչպես երկու հայկական պետությունների միջև տնտեսական կապերը, այնպես էլ գրեթե 60 նոր աշխատատեղեր ստեղծելով մեր քաղաքացիների համար:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը՝ իր առաջին տեղակալի՝ Արայիկ Դոլուխանյանի հետ»,- տեղեկացրել է Արցախի ԱԺ նախագահը՝ ֆեյսբուքի իր էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում