ՄՄարիամ Մխիթարյան

Տիխանովսկայան պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ

Տիխանովսկայան պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսի սահմաններից դուրս տեսաուղերձով հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել ընդդիմադիր շարժումը և դառնալ ազգային առաջնորդ՝ հայտնում է РИА Новости-ն: 

«Բելառուսները մի ամբողջություն են, որին ցանկանում են մասնատել: Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և գործել այս ժամանակահատվածում որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանգստանա և վերադառնա նորմալ ռիթմի»,- բացատրել է ընդդիմադիր թեկնածուն:

Տիխանովսկայան նաև ասել է, որ պատրաստ է «ընդունել» ուժային կառույցի աշխատակիցներին, որոնք «կանցնեն ժողովրդի կողմը»: Երկիրը պատրաստվում է ավելի լայնածավալ գործադուլի:

Բելառուսի ընդդիմադիր գործիչները, սակայն, դեմ են Միսնկի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին: Նրանք համոզված են, որ տնտեսական պատժամիջոցները հարվածելու են սովորական բելառուսներին, ինչպես ցույց է տալիս անցյալը: Ընդդիմությունը դեմ է նաև զանգվածային բողոքների դաժան ճնշման համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներին: Նրանց կարծիքով՝ դա կբարդացնի պաշտոնական Մինսկի հետ երկխոսելու ընդդիմության հնարավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում