Հայաստանի հարավային սահմանում գտնվող 10 տարեկան այգին Իշխան Ասլանյանին տարեկան ապահովում է 10-12 միլիոն դրամ եկամուտ։
Իշխան Ասլանյան, ֆերմեր - Սա իտալական սորտի թզենի է, որ հիմնականում օգտվում ենք առաջին բերքից։ Մեկ կիլոգրամը մոտ 2000 դրամ մթերման արժեքն է, որն ավելի թանկ վերավաճառվում է արտերկրում։
Մոտ 1 հա այգում կա նաև 160 արքայանարնջի ծառ, սակայն այս տարի մշտադալար ավելի քան 120 թզենին է բերքատվության առաջատարը։
Իշխան Ասլանյան, ֆերմեր - Այս տարի թզի առատ տարի է Մեղրիում, շատ-շատ առատ թուզ է, այսպիսի տարի հազվագյուտ է եղել։
Նախորդ տարիներին օրական ամենաշատը 700 կգ պտուղ էր մտնում արտադրամաս։ Այս տարի արդեն մեկուկես տոննա։ Այգում թզենիները ցածր են էտել, այդպես հեշտանում է բերքահավաքը։ 17-ամյա Արմինե Քոսյանը գրեթե ամեն օր արևածագը այգում է դիմավորում։
Արմինե Քոսյան, այգու աշխատակից - Առավոտ ծեգին, ժամը 5։30-ին արթնանում ենք և գալիս ենք, հավաքում ենք Մեղրու քաղցրահամ թուզը, տանում արտադրամա։ Առավոտյան, որ շուտ եմ արթնանում, դա ինձ համար է լավ, օգտակար է, բացի այդ օգնում եմ ծնողներիս։
Հավաքելուց հետո սև և սպիտակ թուզը դույլով տեղափոխվում է փաթեթավորման արտադրամաս, որը գտնվում է Մեղրու գինու գործարանի տարածքում։ Իշխան Ասլանյանի ընտանիքը 20 և ավելի տոկոս բաժնեմաս ունի արտադրամասում, ամենահին շինությունն իր ուժերով է նորոգել, կարգի բերել։ Հենց այստեղից փաթեթավորված թուզը առաքվում է իրացման։
Իշխան Ասլանյան, ֆերմեր - Փաթեթավորումներն անում ենք տարբեր տեսակի` կախված պատվիրատուի պահանջներից։ Այսպիսի կեքսի թղթերով թուզը փաթեթավորվում է և ուղարկում արտերկիր։
2014-2015-ին բերքն իրացրել են Հայաստանի սուպերմարկետներից մեկի միջոցով, իսկ 2016-ից սկսվել է արտահանումը Ռուսաստան։ Իշխան Ասլանյանն ասում է՝ թարմ պտղի պահանջարկ կա նաև ԱՄՆ-ում։
Իշխան Ասլանյան, ֆերմեր - Չոր միրգն արտահանում ենք ԱՄՆ և Արաբական Էմիրատներ, իրենք շատ են հավանել Մեղրու պտղի քաղցրությունը և հետաքրքրված են նաև թարմ մրգով։ Հիմա մտածում ենք փոխադրելու տեխնոլոգիաներ ինչպես գտնենք, ինչպես փոխադրենք։ Տեսնենք` ինչ-որ ճանապարհներ կգտնենք։
Ֆերմեր Իշխան Ասլանյանը ներկայումս կազմակերպչական աշխատանքով է զբաղված, որպեսզի կորոնավիրուսի պատճառով փակված ճանապարհները բացվելուն պես քաղաքում աճեցրած քաղցր պտուղը ճաշակեն նաև Միացյալ Նահանգներում։

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել

ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



