ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանը կոչ է անում Թուրքիային քայլեր ձեռնարկել Արևելյան Միջերկրականում լարվածության նվազեցման ուղղությամբ. ԱԳՆ

Հայաստանը կոչ է անում Թուրքիային քայլեր ձեռնարկել Արևելյան Միջերկրականում լարվածության նվազեցման ուղղությամբ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ: 

«Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում