ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքը

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքը

Բելառուսի ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների արդյունքները. երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում:

Ըստ հանձնաժողովի՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ ընտրողների 10.12% -ը կողմ է քվեարկել Սվետլանա Տիխանովսկայային՝ Լուկաշենկոյի հիմնական մրցակցին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տիխանովսկայան, որը չի ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները, հայտարարել է, որ նախատեսել է ստեղծել համակարգող խորհուրդ՝ իշխանության փոխանցումն ապահովելու համար:

Բելառուսում իրադրությունը դարձյալ լարված է: Բողոքի ցույցերին զուգահեռ մի շարք ձեռնարկությունների աշխատողներ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են դադարեցնել բռնությունները և ճանաչել ընդդիմության թեկնածու Տիխանովսկայայի հաղթանակը:

Հանրապետական ​​գործադուլի կոչին պատասխանել են Մինսկի մետրոյի և ֆիլհարմոնիկի աշխատողները, բժիշկներն ու մանկավարժները:

Բողոքի ցույցերի և միջազգային պատժամիջոցների սպառնալիքների ֆոնին Բելառուսի իրավապահները զանգվածաբար ազատ են արձակում ձերբակալվածներին և վստահեցնում, որ նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվել: Ըստ վերջին տեղեկությունների՝ ազատ է արձակվել մոտ 2 հազար քաղաքացի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում